ТВ Видео / Исторические / Պատմական դեմքեր >> «ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» չպղծված ֆիլմ

«ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» չպղծված ֆիլմ


Ключевые слова
վավերագրական  պատմական  ֆիլմ  կինո  Գարեգին Նժդեհ  Պատմական դեմքեր 

Автор: «Չենք լռելու» Просмотров 2091
Опубликовано: 2013-12-12 15:09:01

«Ինչու է աղմկում անցյալը»՝ ֆիլմ Գարեգին Նժդեհ | Garegin Njdeh-Гарегин Нжде



Գարեգին Նժդեհ,Ֆիլմ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները այցելել են կինոթատրոն և դիտել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: Հերիք չէ, որ Ցեղակրոնությունը հայի շուրթերով «ֆաշիզմ» է անվանվում, ֆիլմի ողջ առաջին մասում մեծ սպարապետը ներկայացված է որպես կնամոլ, իսկ երկրորդ մասում՝ առավել բեթար՝ տարրական ղզիկ: ՊԱԿ-ի աշխատակից Վարդան Մելքումովը իր հարցազրույցներում բազմիցս պատմել է, որ Մոնումենտի բարձունքից Երևանը տեսնելիս Նժդեհի լացը արժանապատիվ և զսպված էր: Ֆիլմում դրա հակապատկերն է. նա լացում է հիստերիկ կնոջ պես: Ժապավենում Նժդեհի կերպարը ամբողջովին պղծված է, խարիզման՝ հավասար զրոյի: Ֆիլմում հնչում են մի քանի լեզուներ, այդ թվում՝ ռուսերեն: Չգիտես ինչու՝ մնացած լեզուները թարգմանվում են, իսկ ռուսերենը՝ ոչ: Հավանաբար, ֆիլմը նկարահանվել միայն ռուսերեն իմացող հայերի համար: Ինչ լավ է, որ Նժդեհը չի իմանում այդ մասին: Ի հակակշիռ Հրաչ Քեշիշյանի զզվելի կինոնկարի՝ «Չենք լռելու»-ն իր համախոհների դատին է ներկայացնում մեկ այլ ֆիլմ Գարեգին Նժդեհի մասին: Վավերագրական: «Ինչու է աղմկում անցյալը» շարքից: Այստեղ մեծ զորավարի կերպարը պղծված չէ, ինչպես այն խայտառակությունում, որ այժմ ցուցադրվում է «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում:

Արտադրող՝ - «Չենք լռելու», «Ինչու է աղմկում անցյալը»
Արտադրման տարեթիվ՝ - 2013-02-03
Երկիր՝ - Հայաստան
Լեզու hy
Ժանր - Պատմական, Վավերագրական, Հայրենասիրական