ТВ Видео / Исторические / >> ԳՈՒՐԳԵՆ ՄԿՐՏՉԻ ՅԱՆԻԿՅԱՆ

ԳՈՒՐԳԵՆ ՄԿՐՏՉԻ ՅԱՆԻԿՅԱՆ



ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԻ ԿԵՆԴԱՆԻ ԽՈՍՔԸ ԲԱՆՏԻՑ (1979Թ.) :




Գուրգեն Յանիկյանը իր և ուրիշների մասին: (Գիրք, հեղինակ Գուրգեն Յանիկյան: Գրված է բանտում 1973-1979թ.թ. Քալիֆորնիա: Խմբագրել, տպագրել և ընթերցում է Ս.Քիրեմիդջյանը:







ԳՈՒՐԳԵՆ ՄԿՐՏՉԻ ՅԱՆՒԿՅԱՆ Gurgen Yanikyan

Գործունեությունը` Ազգային-ազատագրական շարժման գործիչ, Գյուտարար, Գործարար, Հաս-քաղ. գործիչ:
Բնակավայրը` ԱՄՆ։
Ծնվ. 22.03.1895թ., Կարին:
Մահ. 28.04.1984թ., Լոս Անջելես:

ASALA Gurgen Yanikyan Գուրգեն Յանիկյան 1895-96-ի հայկական կոտորածների Յանիկյանների ընտանիքն անցել է Կարս: Սովորել է Ժնևում, Նոր Նախիջևանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ավարտել է ՄՊՀ ճարտարագիտության դասընթացը:
Առաջին աշխարհամարտի (1914- 1918) սկզբին հայկական կամավորական 2-րդ գնդի կազմում մասնակցել է Կովկասյան ռազմաճակատի մարտերին: 1929-30-ին Հս. Կովկասում հօգուտ սովյալների կատարած աշխատանքի համար պարգևատրվել է խորհրդային կառավարության կողմից: Այնուհետև անցել է Պարսկաստան:
Թավրիզում հիմնել է առաջին մետաղաձուլարանը, արժանացել Պատվո նշանի, կառավարության պատվերով կառուցել երկրի առաջին զինագործարանը, այլ կարևոր կառույցներ: Երկրորդ աշխարհամարտի (1939-45) ժամանակ ԱՄՆ-ին մատուցած ծառայությունների համար ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն, որից հետո արդյունաբերողի և գյուտարարի իր գործունեությունը շարունակել է ԱՄՆ-ում:
ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆՒԿՅԱՆը փորձել է Մեծ եղեռնի իրողությունն ու Հայկական հարցը ծանոթացնել օտարներին, այդ նպատակով ցեղասպանության մասին ֆիլմ է նկարել (ԱՄՆ-ի կառավարությունը, սակայն, արգելել է այն ավարտել): Ի վերջո համոզվելով, որ միայն ուժի գործադրմամբ կարելի է միջազգային հանրության ուշադրությունը բևեռել հայ ժողովրդի արդարացի դատի վրա, 1973-ի հունվարի 27-ին Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում սպանել է թուրքական հյուպատոսին ու նրա օգնականին և դատապարտվել ցմահ բանտարկության:
1984-ի հունվարին ազատ է արձակվել առաջացած տարիքի ու քայքայվող առողջության պատճառով: ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆՒԿՅԱՆի ահաբեկչական արարքով սկզբնավորվել է Հայ դատի հետապնդման նոր՝ նաև զինված փուլը, որն իրագործել են Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ASALA), Հայկական ցեղասպանության արդարության մարտիկները ( ՀՑԱՄ ) և այլ կազմակերպություններ:
Հեղինակ է գրական-իմաստասիրական մի շարք երկերի (թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն) և հուշերի, որոնք տպագրվել են 1990-ին «Սփյուռք» (Բեյրութ) պարբերաթերթում:
ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆՒԿՅԱՆի անձնական արխիվը գտնվում է Հայաստանի պետական կենտրոնական արխիվում:
Երկեր. Նպատակ և ճշմարտություն, Ե., 1999 :

Լույս Աշխարհ