ТВ Видео / Познавательные и образовательные / «Երկիր Մեդիա» >> «Հայի Ուժը» Վերին Կարմիրաղբյուր

«Հայի Ուժը» Վերին Կարմիրաղբյուր



«Հայի Ուժը» Տավուշի մարզ Վերին Կարմիրաղբյուր:



Երկիր Մեդիա հեռուստաընկերություն՝ «Հայի Ուժը» Տավուշի մարզ Վերին Կարմիրաղբյուր համայնք։
Վերին Կարմիաղբյուրը գյուղ է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում: Գտնվում է 2 կմ արևելքում Բերդից քաղաքից, մոտակայքում գտնվում են Նորաշեն, Չորաթան և Այգեպար գյուղերը:
«Վերին Կարմիրաղբյուր» անվանումը գյուղը կրել է դեռ 400-500 տարի առաջ: Նախկին գյուղատեղը, որին ժողովուրդը կոչում է Հինշեն, նույն կերպ է անվանվել, սակայն թուրքերեն հնչմամբ` Ղըզըլբուլաղ: Այդ անունը, հավանաբար, գյուղը ստացել է կարմրագույն ավազոտ քարից դուրս եկող աղբյուրի շնորհիվ: Բնակչությունը բաղկացած է եղել ինչպես բնիկներից, այնպես էլ եկվորներից, որոնք այստեղ են տեղափոխվել Լոռուց, Ղարաբաղից, Գանձակից և Երևանից: Այսօրվա Վերին Կարմիր Աղբյուրը հիմնադրվել է 1860 թվականին: Հետաքրքիր են գյուղի մասին XIX-րդ դարի վերջին հրատարակված «Արցախ» (Բաքու, 1895 թ) գրքում տրված տեղեկությունները. «Կարնիր Աղբյուր» (Ղըզըլբուլաղ), բնիկ, հողն արքունի, տեղական բերքերը` ցորեն, գարի, կորեկ, գարնանի, ոչխար, տավար, գոմեշ, խոզ, տանձ, խնձոր, պատվական օդը, կլիման և ջուրը: Ուշագրավ տեսարան: 88-90 տարի երկար կյանք: Սուրբ Հովհաննես եկեղեցին, ծածկն փայտաշեն, մի քահանա: Ծուխը 105, արական 602, իգական 694: Գյուղը շինված է մի սարահարթի վրա, Նորաշենի արևմտյան կողմում է: Հետագա տարիների ընթացքում գյուղը շատ է փոխվել: Եղել են բազմաթիվ հաջողություններ, վերելքներ, և ինչու չէ` անկումներ: Գյուղը էլեկտրիֆիկացվել է, գազիֆիկացվել, կառուցվել են ճանապարհներ, բարձրացել է գյուղացու կենսամակարդակը: Վերին Կարմիրաղբյուր Verin Karmiraghbyur Верин Кармирахпюр


Երկիր Մեդիա TV