ТВ Видео / Общество и политика / «Երկիր Մեդիա» >> Արամ Առաջին Քեշիշյան

Արամ Առաջին Քեշիշյան






Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Քեշիշյան (ծ. 08.03.1947-ին Բեյրութ, Լիբանան, աշխարհիկ՝ Պետրոս Քեշիշյան կամ արևմտահայերէնով՝ Քեշիշեան) Կիլիկիո Կաթողիկոսն է 1995-ից սկսյալ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության աթոռին վրա, նստավայր ունենալով Անթիլիաս , Լիբանան:
Աստվածաբան., եկեղեցու պատմության և փիլ. գիտ. դ-ր (1978), արքեպիսկոպոս (1985), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս (1995-ից): Հաջորդել է Գարեգին Բ Սարգիսյանին (Գարեգին Ա Սարգիսյան):
Ավարտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի (Անթիլիաս, Լիբանան) ժառանգավորաց (1965) և ընծայարանի (1968) բաժինները:
1968-78-ին սովորել է Շվեյցարիայի Պոսե էկումենիկ հաստատությունում, Բեյրութի ամերիկ., Նյու Յորքի Ֆորդհամի, Օքսֆորդի համալսարաններում:
1968-75-ին՝ դպրեվանքի փոխտեսուչ, աստվածաբանության դասախոս, Կիլիկիո կաթողիկոսարանի միջեկեղեց, հարաբերությունների ընդհանուր քարտուղար:
1972-75-ին դասավանդել է Հայկազյան քոլեջում, Բեյրութի համալսարանում և նույն քաղաքի Ամերիկյան համալսարանում:
1978-ին՝ Լիբանանի թեմի առաջնորդ, տեղապահ, 1979-95-ին՝ առաջնորդ:
1991-ին Եկեղեցիների համաշխ. խորհրդի(ԵՀԽ) Կանբերայի (Ավստրալիա) VII համաժողովում ընտրվել է կենտր. ու գործադիր վարչության ատենապետ, վերընտրվել 1998-ին՝ Հարարեի (Զիմբաբվե) VIII համաժողովում:
Աշխատությունները վերաբերում են աստվածաբանությանը, Մերձ. Արևելքի եկեղեց. պատմությանն ու էկումենյան շարժմանը:

Երկեր.
Հայաստանեայց եկեղեցւոյ ճշմարիտ դիմագիծը, Բեյրութ, 1970:
ՆերսԵս Շնորհալի, Աստուածաբան ու էքիւմէնիստ, Բեյրութ, 1974:
Ազգ, եկեղեցի, հայրենիք, Անթիլիաս, 1999:
The Challenge to be a Church in a Changing World, N. Y., 1997;
Defis et Perspectives Ecumeniques, Antelias, 2000.
ԱՐԱՄ Ա ՔԵՇԻՇՅԱՆ blog.liberal.am
Արամ Ա. Facebook
ԱՐԱՄ Ա ՔԵՇԻՇՅԱՆ anunner.com