ТВ Видео / Общество и политика / «Երկիր Մեդիա» >> Սիսիան «Հայի Ուժը»

Սիսիան «Հայի Ուժը»


Ключевые слова
VIDEO  տեսանյութ  Yerkir Media  Երկիր Մեդիա «Հայի Ուժը»  ErkirMedia TV Hayi Uj@  Սիսիան  Սյունիքի մարզ  Sisian  Syuniqi marz  Շաքեի ջրվեժ  Որոտան 

Автор: Yerkir Media TV Просмотров 860
Опубликовано: 2013-03-30 12:18:42


Սյունիքի մարզ Սիսիան - Sisian



Երկիր Մեդիա հեռուստաընկերություն, «Հայի Ուժը» Հաղորդաշար։ Սյունիքի մարզ՝ Սիսիան ։
Սիսիանը քաղաք է Հայաստանի Սյունիքի մարզում։ Քաղաքի բնակչությունը 16.823 բնակիչ է (2008) թ.։ Գտնվում է Երևանից մոտ 217 կմ հեռավորության վրա, Երևան-ԼՂՀ, Երևան-Իրան ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ, Որոտան գետի երկու ափերին, ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ Սիսիանի տարածաշրջանը, քաղաքի հետ միասին, ունի 1719 մ² մակերես։
Սիսիանի տարածաշրջանը ճանաչված է նաև իր գեղատեսիլ վայրերով, որոնց մեջ առանձնանում են Շաքեի ջրվեժը, Որոտանի կիրճը, լեռնային լճերն ու ջրամբարները։ Սիսիանը ունի մշակութային գործող օջախներ, որոնցում ներկայացված են Սիսիանի և Սյունիքի ինչպես պատմական ժառանգությունը, այնպես էլ ներկա մշակույթը։ Սիսիանի Ն.Ադոնցի անվան պատմության պետական թանգարանը աչքի է ընկնում իր պատմահնագիտական և ազգագրական հարուստ ցուցանմուշներով, ինչպես նաև Քարադարանով՝ քարե կոթողների հարուստ հավաքածուով։ Գործում է նաև Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը, Գեղարվեստի դպրոցը, որոնցում կարելի է ծանոթանալ ինչպես հայ նշանավոր նկարիչների, քանդակագործների, այնպես էլ տեղացի արվեստագետների աշխատանքներին։ Քաղաքում գործում են հանգստի համար հարմարավետ բազմաթիվ վայրեր:


Երկիր Մեդիա TV