ТВ Видео / Исторические / Պատմական դեմքեր >> Ավետիք Իսահակյան «Նեմեսիս»

Ավետիք Իսահակյան «Նեմեսիս»





1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Օսմանյան կայսրության մեծ վեզիր և ներքին գործերի երբեմնի նախարար Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Թալեաթին: 1921 թվականի հունիսին Բեռլինում կայացել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, և դատարանը արդարացրել է նրան:
1921 թվականի դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին:
1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել), և «Թեշքիալաթվականը և մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրին (սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը):
1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում:» Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը :
1920 թվականի հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորել նրա ընկեր Խան Մահմադովին` Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադիր: Արամ Երկանյանի գործընկերը գործողության ժամանակ եղել է Միսակ Կիրակոսյանը
1921 թվականի հուլիսի 21-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին: Թոռլակյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը: Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ: