ТВ Видео / Общество и политика / «Ազատություն Ռադիոկայան» >> Շուշան Սարդարյան «Ֆեյսբուքյան ասուլիս»

Շուշան Սարդարյան «Ֆեյսբուքյան ասուլիս»


Ключевые слова
"Azatutyun" radio  «Ազատություն» ռադիո  Շուշան Սարդարյան  ֆեյսբուքյան ասուլիս  «ՀայՌուսգազարդ»  իրանական գազ  գազի սակագին 

Автор: Մաքս TV Просмотров 580
Опубликовано: 2013-05-26 23:55:33


«ՀայՌուսգազարդ»-ը ելնում է տնտեսական նպատակահարմարությունից



Օգտատերերը հետաքրքվում էին, թե ինչու սակագնի բարձրացման մասին հայտարարությունն արվեց նախագահական եւ մայրաքաղաքի ավագանու ընտրություններից հետո:
««ՀայՌուսգազարդ»-ը տնտեսվարող սուբյեկտ է եւ աշխատանքը, գործունեությունը կազմակերպում է զուտ տնտեսական նպատակահարմարություններից ելնելով: Գործընթացը միգուցե զուգադիպել է, բայց պայմանավորել կամ կապել ընտրական գործընթացների հետ, ես ճիշտ չեմ համարում: Գազի սակագինը առաջին հերթին ձեւավորվում է միջազգային շուկայում, նոր մատուցվում, մատակարարվում մեզ», - պատասխանեց Սարդարյանը:
Արձագանքելով օգտատերերից ոմանց դիտարկմանը, թե գազի սակագնի բարձրացումը կհանգեցնի այլ ապրանքների ու ծառայությունների թանկացմանը` նպաստելով արդեն մեծ չափերի հասած արտագաղթին, Սարդարյանն ասաց, որ գազը այլընտրանքային էներգակիր է, եւ յուրաքանչյուր ոք ինքն է որոշում, թե որ էներգակրից օգտվել:
Հարցին, թե ինչու Հայաստանը գազ չի ներկրում Իրանից, Սարդարյանը պատասխանեց. - «Մենք իրանական գազամուղը ընդամենը շահագործում ենք եւ գազը տեղափոխում ենք Երեւանի ՋԷԿ: Մեր գործառույթը սրանով ավարտվում է: Իրանի հետ պայմանագրային կողմ հանդես է գալիս Էներգետիկայի նախարարը, այստեղ բարտերային բանաձեւ է գործում` ներկրում ենք գազ, արտադրվում է էլեկտրաէներգիա եւ արտահանվում է Իրան: Իրանը հարեւան երկրներին, մասնավորապես, Թուրքիային գազը վաճառում է 370 դոլարով, եւ դա չի նշանակում, որ կարող է դրանից էժան մեզ գազ վաճառել: Գնային առումով մենք այլընտրանք չենք կարող դիտարկել իրանական գազը»:
Սարդարյանը հերքեց «ՀայՌուսգազարդ»-ում բարձր աշխատավարձերի մասին շրջանառվող լուրերը` նշելով, որ միջին աշխատավարձն ընկերությունում 150 հազար դրամ է, եւ ընկերությունում չկան 5-6 հազար դոլար աշխատավարձ ստացող մարդիկ:
Նա հաստատեց, որ «ՀայՌուսգազարդ»-ում աշխատավարձերի բարձրացում է սպասվում. - «Ո՞ւմ աշխատավարձերի դեմ ենք մենք բողոքում: Այն վեց հազար ընտանիքների՞, որոնք մեր հասարակության մասն են կազմում: Իրականում պատկերը այնպիսին չէ, ինչպես փորձում են դրա շուրջ աղմուկ ստեղծել: Այո, մենք հայտը ներկայացրել ենք հանձնաժողովին եւ որպես միջին աշխատավարձի չափ ներկայացրել ենք 220 հազար դրամը: Եթե դրանից հանենք 26 տոկոս հարկվող մասը, ապա մնում է ընդամենը 150-160 հազարի կարգի գումար: Եթե 6 հազար աշխատող գրանցած ընկերությունում կառավարման օղակներում 80-100 հոգի ստանում են բարձր աշխատավարձ, դա դեռ չի նշանակում, որ համակարգում աշխատավարձերը բարձր են»:

«Ազատություն Ռադիոկայան»